Հասարակություն Ռազմական 

Իրականում այս զորավարժությունները, ոչ թե իսկապես մարտական պատրաստվածությունը բարձրացնելու համար է, այլ մեսիջներ հղելու․թուրքագետ

analitik.am

Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր Ադրբեջանում մեկնարկվել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժության երկրորդ փուլը։ Այս փուլին մի շարք քաղաքներից՝ Գանձակ, Եվլախ, Քուրդամիր և Բաքու, օդ են բարձրանում թուրքական և ադրբեջանական կործանիչներ, ուղղաթիռներ։ Այն , որ պաշտոնական հաղորդագրությունը ակնհայտորեն ավելի ուռճածված էքան բուն գործընթացը դա ակնհայտ է, և չեմ ուզում դրա մասին խոսել։
Այսօրվա թռիչքներից այս նկարները խոսում են սրանց փնթի լինելու, զորավարժություններ ուղղակի ցույց տալու, այլ ոչ թե իսկապես հենց բուն նպատակին ծառայեցնելու մասին։ Թռիչքուղին անխնամ, խոտածածկ, նույնիսկ լուսային ուղեցույցներն են բացակայում, կամ ջարդուփշուր եղած են։
Եվս մեկ վառ ապացույց, թե իրականում այս զորավարժությունները, ոչ թե իսկապես մարտական պատրաստվածությունը բարձրացնելու համար է, այլ պարզապես պաշտոնական հաղորդագրություն տալու, և մեսիջներ հղելու։
Հավել եմ նաև, որ այսօրվա այս զորավարժությունները տևել են մեկ-երկու ժամ։ Իրականացրել են թռիչք, այնուհետև վերադարձել են ելման կետ»։

Նույն շարքից