Քաղաքականություն 

Մ. Հայրապետյանը ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ քննարկել է հայ-իրանական օրակարգի մի շարք հարցեր

analitik.am
Այսօր հանդիպել եմ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:
«Հանդիպման ժամանակ նշել եմ, որ Հայաստան-Իրան միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման տեսանկյունից, ըստ իս, հարկավոր է շեշտը դնել ՀՀ և ԻԻՀ խորհդարանների ղեկավարների մշտական երկխոսության իրականացման, խորհրդարանական մշտական հանձնաժողովների միջև կապերի խորացման, միջխորհրդարանական բարեկամական խմբերի համագործակցության, միջխորհրդարանական միությունների և միջազգային հարթակների շրջանակներում կապերի հաստատման վրա:

Քննարկել ենք նաև հայ-իրանական օրակարգի մի շարք հարցեր, ինչպես նաև տարբեր ոլորտներում փոխգործակցությունն առավել ընդլայնելու հնարավորությունները:

Հավելեմ, որ հանդիպումը կայացել է խորհրդանշական վայրում` Պատմական հուշարձանների պահպանման հայկական դաշնության շենքում, որը 1873-1920թթ. եղել է պարսիկ հյուպատոսի նստավայրը: Շենքի պատմությունը մեզ հանգամանալից ներկայացնելու համար շնորհակալությում եմ հայտնում «Բնօրրան» կազմակերպության գործադիր տնօրեն Հռիփսիմե Հարությունյանին»,- գրել է Մխիթար Հայրապետյանը:

Նույն շարքից