Իրավական 

Ապշելու, մտորելու և հետևություններ անելու վիճակագրութուն. կամ՝ ինչո՞ւ է հետհեղափոխական Հայաստանում աճում հանցագործությունների թիվը

analitik.am

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2020թ. հունվար-հունիս ամիսներին ՀՀ-ում կատարված իրավախախտումների տվյալները, համաձայն որի՝ նշված ժամանակահատվածում արձանագրվել է 13003 իրավախախտում՝ 753-ով ավելի, քան 2019թ. նույն ժամանակահատվածում:

Արձանագրվել է 6783 ոչ մեծ ծանրության հանցագործության դեպք՝ 455դեպքով ավելի, քան քան 2019թ. նույն ժամանակահատվածում:

Արձանագրվել է 3985 միջին ծանրության հանցագործության դեպք՝ 9 դեպքով ավելի, քան քան 2019թ. նույն ժամանակահատվածում:

Արձանագրվել է 2076 ծանր հանցագործության դեպք՝ 264 դեպքով ավելի, քան քան 2019թ. նույն ժամանակահատվածում:

Արձանագրվել է 159 առանձնապես ծանր հանցագործության դեպք՝ 25 դեպքով ավելի, քան քան 2019թ. նույն ժամանակահատվածում:

Արձանագրվել է դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու 515 դեմք, նախորդ տարվա 471դեպքի համեմատ։

Արձանագրվել է ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման 559 դեպք, 126 դեպքով պակաս, քան 2019թ. նույն ժամանակահատվածում:

Արձանագրվել է 75 մահվան ելքով ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման դեպք, 34 դեպքով պակաս, քան 2019թ. նույն ժամանակահատվածում:

Արձանագրվել է խուլիգանության 168 դեպք նախորդ տարվա 129 դեպքի համեմատ։

Արձանագրվել է ավազակության 17 դեպք, նախորդ տարվա 46 դեպքի համեմատ, գողության 4972 դեպք նախորդ տարվա 4779 դեպքի համեմատ, խարդախության 711 դեպք, նախորդ տարվա 594 դեպքի համեմատ:

Արձանագրվել է բնակարանային գողության 652 դեպք, նախորդ տարվա՝ 710 դեպքի համեմատ։

165 դեպքով նվազել են պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թիվը։

Արձանագրվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահելու և անցնելու 269 դեպք նախորդ տարվա 165 դեպքի համեմատ։

Արձանագրվել է կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության 103 դեպք, նախորդ տարվա 190 դեպքի համեմատ:

Ընդհանուր առմամբ, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների թիվը նվազել է 32 դեպքով։ Նախորդ տարվա 664 դեպքի համեմատ արձանագրվել է 632 դեպք։

Հրապարակված տվյալների վերլուծությունից հետևում է, որ որոշակիորեն նվազել են բնակարանային գողությունների և մահվան ելքով ՃՏՊ-ների թիվը, ինչը շատ կարևոր է, այդուհանդերձ, ակնհայտ է, որ հանցագործությունների թիվը գնալով մեծանում է:

Ցավով պետք է արձանագրել, որ շատացել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, բռնբարության և բռնաբարության փորձի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված այլ հանցագործություններ, խարդախության, կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացումը), պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերը:

Բացի այդ, մի կողմից ուրախալի է, որ նվազում են կոռուպցիոն բնույթի հանցագործությունները, սակայն կառավարության հռչակած կոռուպցիայի դեմ պայքարի տրամաբանության շրջանակներում առնվազն այս փուլում պետք է տեղի ունենար ճիշտ հակառակը։

Պետք է բացահայտվեին տարիներ շարունակ կատարված կոռուպցիոն բնույթի հանցագործությունները, և նրանց թիվը առնվազն պետք է մի քանի անգամ գերազանցեր արձանագրված տվյալներին։

Բայց ինչպես ասում էր դասականը, պարզվում է՝ թղթերով ամեն ինչ կարգին է եղել…

Փաստաբան Նորայր Նորիկյան

Նույն շարքից