Կորոնավիրուս Հասարակություն 

Օգտատերերը զայրացել են և քննադատել Կադիրովին դիմակ չկրելու համար

analitik.am

 

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին քննադատել են աշխատանքային ժամերին դիմակ չկրելու համար. Քաղաքական գործիչը միանգամից այցելել է հանրապետության մի շարք ձեռնարկություններ՝ առանց անձնական պաշտպանիչ միջոցներիի: Համապատասխան մեկնաբանությունները հայտնվել են Գրոզնիի պետական ​​հեռուստառադիոընկերության Instagram-ի էջում, փոխանցում է Լենտան:

Հրապարակման մեջ ասվում է, որ Կադիրովը այցելել է գյուղատնտեսական հոլդինգ, Ախմատ-Արենա մարզադաշտ, Ախմատ մարտարվեստի ակադեմիա և «Վեդուչի» լեռնադահուկային հանգստավայր: Գրոզնի հեռուստաալիքի հրապարակած կադրերում երևում է, որ նա շրջում է գյուղատնտեսական հոլդինգի տարածքում`առանց պաշտպանիչ դիմակի:

Օգտատերերին զայրացրել է Չեչնիայի առաջնորդի այս պահվածքը․ «Ո՞ւր է դիմակը»,-գրել է օգտատերերից մեկը, «Ուժեղացրել ենք դիմակների ռեժիմը, սոցիալական հեռավորության պահպանման ռեժիմը. դա միայն հասարակ մարդկանց համա՞ր է, նրանց դա պետք չէ՞»,-գրել է մեկ այլ օգտատեր։

 

 

Նույն շարքից