Բարի օր Քաղաքականություն 

Ստացվում է՝ ԶԼՄ-ներն այսուհետ կարող են Լարիսա Մինասյանի և այլ սորոսականների տներում լրագրողական գործունեություն իրականացնել

Որպես ԶԼՄ ղեկավար ցանկանում եմ մի հարց հստակացնել, կարծում եմ՝ սա կարևոր է բոլոր ԶԼՄ-ների համար՝ դաշտում հավասար իրավունքներ ունենալու տեսանկյունից:

Այսուհետ թույլատրվո՞ւմ է ԶԼՄ ներկայացուցիչներին ներխուժել սեփականություն հանդիսացող տարածք՝ առանձնատուն, բնակարան, գրասենյակ և այնտեղ իրականացնել լրատվական գործունեություն՝ նկարահանել, ռեպորտաժներ պատրաստել: Կարելի է ուղղակի տեսախցիկով մտնել սորոսականներին պատկանող տներ, բնակարաններ ու գրասենյակներ, և որևէ մեկը չի կարող արգելել իրականացնել նկարահանումներ, քանի որ դա կդիտարկվի լրագրողական գործունեության խոչընդոտում: Դրոններով կարելի է նկարահանել Սորոսի հիմնադրամի Հայաստանի գրասենյակի տարածքը, Լարիսա Մինասյանի բնակարանը, սորոսական բազմաթիվ անձանց շքեղ առանձնատները, բնակարանները, թաքնված տեսախցիկներ տեղադրել, օրինակ, դիմացի շենքում և զուտ լրագրողական գործունեության շրջանակներում նկարահանել , թե ինչ գույք կա բնակարանում՝ ցուցադրելով շքեղ պայմանները:

Բնական է, ես հասկանում եմ, որ վերոնշյալը ոչ թե լրագրողական գործունեություն է, այլ մարդու իրավունքների կոպտագույն խախտում և սեփականության իրավունքի ուժով անձին պատկանող տարածք ներխուժում, որը կատարող անձը պետք է օրենքի ուժով պատժվի: Միայն չեմ հասկանում, թե այդ ինչպես է ստացվում, որ «Ազատություն» ԶԼՄ-ի լրագրողներին, սորոսականներին թույլատրվում է ոտնահարել մարդկանց իրավունքները, մտնել մարդկանց տներ, անձնական կյանք, ընտանիքներ և ոչ միայն չպատժվել ապօրինի գործունեություն ծավալելու համար, այլ դա իրենց դեպքում համարվում է լրագրողական գործունեության իրականացում:

Եթե սորոսական ԶԼՄ-ները կարող են դրոններով, տեսախցիկներով ներխուժել մարդկանց տներ՝ ոտնահարելով մի շարք իրավունքներ և խախտելով օրենքներ, ապա բոլոր ԶԼՄ-ներն այսուհետ կարող են նույն կերպ՝ սորոսականների բնորոշմամբ լրագրողական գործունեության իրականացման շրջանակներում մտնել Հրայր Թամրազյանի, Լարիսա Մինասյանի և այլ սորոսականների շքեղ բնակարաններ, գրասենյակներ, առանձնատներ և իրենց ուզած լրագրողական նյութերը պատրաստել:

Հայաստանն իրավական պետություն է, որտեղ չեն կարող լիբերալ ֆաշիզմի հետևորդ սորոսականներն արտոնյալներ լինել և ոտնահարել բոլորիս իրավունքները, հետևաբար կամ թող սովորեն հարգել օրենքներն ու այլոց իրավունքները, կամ էլ մաքուր պահեն իրենց բնակարանները, կարծում եմ՝ քիչ չեն լինի լրագրողներ, ովքեր ցանկություն կունենան լրագրողական գործունեություն իրականացնել իրենց պատկանող տներում և գրասենյակներում:

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    5
    Shares

Նույն շարքից