Հասարակություն 

Ադրբեջանցի ընդդիմադիրները իրենց զինված ուժերի ոչ մարտական կորուստների մասին նոր տեղեկություններ են հրապարակել

analitik.am

Ալեն Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ադրբեջանցի ընդդիմադիրները իրենց զինված ուժերի ոչ մարտական կորուստների մասին նոր տեղեկություններ են հրապարակել։
Գրում են, որ օրեր առաջ Նախիջևանի սարերում զինվորական ավտոմեքենա է վթարի ենթարկվել, որի հետևանքով մահացել է Նախիջևանի առանձին համազորային բանակի զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող Միրշահին Սեյիդովը ( Mirşahin Seyidov), ևս 2 զինծառայող վիրավորվել են։
Մեկ այլ զորամասում էլ կախվելու եղանակով ինքնասպանություն է գործել ենթասպաներից մեկը։
Տեղեկությունններ կան նաև, որ մեկ պայմանագրային զինծառայող էլ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում ( կոմայի մեջ է ):
Զինծառայողների տվյալները ճշտվում են»։

 

Նույն շարքից