Իրավական 

Ազգային ժողովի բակից բերման է ենթարկվել տասը քաղաքացի. ոստիկանություն

analitik.am

Ազգային ժողովի բակից տասը քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանության բաժին: Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար ձեր նշած տարածքից 10 անձ բերվել է ոստիկանություն»,- նշել է նա։

Նշենք,որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:

Նույն շարքից