Քաղաքականություն 

Թուրք-հունական բախում Միջերկրական ծովում

analitik.am

Միջերկրածովյան տարածաշրջանում Հունաստանի ու Թուրքիայի միջև լարվածությունը սրվել է՝ գրում է Al Arabiya-ն:

Արաբական աղբյուրը, հղում անելով թուրքական լրատվամիջոցներին, գրում է, որ Թուրքիայի արևմտյան ծովափնյա Մարմարիս քաղաքի մոտակայքում Հունաստանին պատկանող նավը «հարձակում է գործել» թուրքական ձկնորսական նավի վրա, ինչի հետևանքով վիրավորվել է 3 թուրք ձկնորս:

Երկու երկրների հարաբերությունները սրվել էին այն բանից հետո, երբ Թուրքիան վիճահարույց ջրերում շարունակում է կյանքի կոչել գազի ու նավթի արդյունահանման ծրագիրը:

Նույն շարքից