Կորոնավիրուս Հասարակություն 

Որ դիմակներն են լավագույնս պաշտպանում կորոնավիրուսից

analitik.am

 

Վիրաբուժական դիմակները և աքսեսուարները մնում են լավագույն պաշտպանությունը կորոնավիրուսից: Այս մասին ասված է ամերիկացի գիտնականների կողմից անցկացված ուսումնասիրության մեջ, որը հրապարակվել է Science Advances ամսագրում, փոխանցում է Լենտան։

14 տարբեր տեսակի դիմակների որակը ստուգելու համար մասնագետներն օգտագործել են տեսախցիկ և հատուկ լազեր: Արդյունավետության ամենաբարձր աստիճանը ցույց են տվել հատուկ վիրաբուժական դիմակները, N95 դիմակները և համակցված նյութերից պատրաստված պաշտպանիչ պարագաները, օրինակ՝ բամբակից և սինթետիկից:

Չնայած N95 դիմակների պաշտպանության բարձր աստիճանին, գիտնականների կարծիքով, ներկառուցված փականի պատճառով դրանք կարող են ապահով չլինել․ «Չնայած ներկառուցված փականը չի վտանգում տիրոջ առողջությունը, այն կարող է նվազեցնել նրա շրջապատի պաշտպանությունը»,-ասվում է ուսումնասիրության մեջ:

 

 

Նույն շարքից