Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

Մենք Ռուսաստանից եկել ենք մասնակցել հեղափոխությանը, իսկ հիմա մեզ արհամարհում են, բանի տեղ չեն դնում. Ակցիա՝ կառավարության մոտ

analitik.am

 

Կառավարության մոտ բողոքի ակցիա են իրականացնում մի խումբ քաղաքացիներ, ովքեր ամիսներ առաջ եկել են Հայաստան ու հիմա չեն կարողանում վերադառնալ իրենց ընտանիքների մոտ: Նրանք կառավարությունից խնդրում են օգնել իրենց միանալ ընտանիքներին:

Ակցիայի մասնակիցներից մի կին հայտարարեց, որ իրենց արհամարհում են, չեն պատասխանում իրենց հարցերին. «Պարոն վարչապետը կարող էր իջնել ու իր ժողովրդին մի երկու բան ասեր, որ քննարկում է ընթանում, մի լուծում կլինի:

Ոչ մեկ չի ուզում մեզ հետ շփվել, մենք արդեն պետք չենք: Ժամանակին մենք ոտքի կանգնեցինք, բոլորին դեմ գնացինք, ընտրեցինք, սիրով հեղափոխություն արեցինք, այսօրվա դրությամբ մեզ բանի տեղ չեն դնում: Ինչքան ուզում ես կանգնի գոռա, չեն իջնում, բանի տեղ չեն դնում, մենակ ասում են, որ քննարկում է»:

Կինն ասաց, որ 2 տարի առաջ եկել են մասնակցել հայտնի իրադարձություններին.«Այո, բոլորս եկել ու մասնակցել ենք հեղափոխությանը, հուսով էինք, որ ամեն ինչ կփոխվի»:

Մեկ այլ կին ասաց, որ Հայաստանում Ռուսաստանի հայերի նկատմամբ «անտիչգիտեմ» ինչ է գնում. «Մեր այնտեղի հայերն այստեղի հայերին օգնեցին ծիրանի հարցով, իսկ Հայաստանում «անտիռասիսկի բաներ են» գնում»:

Նույն շարքից