Իրավական 

Պավլիկ Մանուկյան՝ 9 տարի, Սմբատ Բարսեղյան՝ ցմահ, Վարուժան Ավետիսյան՝ 8 տարի 9 ամիս. դատախազները հանդես եկան մեղադրական ճառով

analitik.am

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ «Սասնա ծռեր» խմբի տաս անդամների վերաբերյալ այսօրվա նիստում դատախազները հանդես եկան մեղադրական ճառով։

Դատախազը պահանջեց Պավլիկ Մանուկյանին դատապարտել 9 տարվա ազատազրկման, Գագիկ Եղիազարյանին՝ 8 տարի վեց ամիս ժամկետով, Վարուժան Ավետիսյանին՝ 8 տարի 9 ամիս ժամկետով, Արեգ Կյուրեղյանին՝ 8 տարի 6 ամիս ժամկետով, Արմեն Բիլյանին՝ 21 տարի ժամկետով, Սեդրակ Նազարյանին` 9 տարի ժամկետով, էդվարդ Գրիգորյանին՝ 8 տարի վեց ամիս ժամկետով, Մխիթար Ավետիսյանին՝ 8 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման, Սմբատ Բարսեղյանին՝ ցմահ ազատազրկման:

Մեղադրող Պետրոս Պետրոսյանը միջնորդեց Արայիկի Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ նրա մահվան հանգամանքով պայմանավորված։

 

 

Նույն շարքից