Հասարակություն Տեսանյութեր 

Թրամփը NBA-ի որոշ խաղացողների տականք է անվանել /Տեսանյութ/

analitik.am

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպը «Fox Sports» հեռուստաալիքի հետ զրույցում իր կարծիքն է հայտնել Բասկեյտբոլի ազգային ասոցիացիայի (NBA) խաղացողների մասին:

Բասկեյտբոլի մի շարք հայտնի խաղացողների կողմից հնչող քննադատությունների մասին հարցին Թրամփը պատասխանել է․ «Ես չեմ նկատել, որ նրանք իմ հասցեին քննադատություն հնչեցնեն, բայց չէի զարմանա: NBA-ի որոշ խաղացողներ շատ տականք են»,-ասել է նախագահը:

ԱՄՆ նախագահը նշել է, որ դաշտում գնդակ գլորելով միլիոններ վաստակող մարդիկ առնվազն պետք է հարգեն այն երկիրը, որը նրանց տալիս է այդ հնարավորությունը, ինչպես նաև՝ երկրի հիմնը և դրոշը:

 

Նույն շարքից