Հասարակություն Տեսանյութեր 

Ես կյանքիս մեջ վճարող աղջիկ չեմ. Ակցիա կառավարության մոտ

analitik.am

 

Կառավարության մոտ այսօր կրկին ակցիա են անում Եկմալյանի բնակիչները, ովքեր պահանջում են լուծել իրենց բնակարանների հարցը:

Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ կոչով դիմում է թասիբով հայ ազգին, թասիբով տղաներին. «Քանի որ մենք անտեր ենք, չունենք տերեր, օգնեք: Ես մենակ չեմ հասցնում: Մենակ դեղերին եմ հասցնում: Դիմում եմ նաև դրսի հայերին, կանգնեք մեր կողքին: Շուտով ձմեռ է, շունն էլ չի ապրի այնպես, ինչպես մենք ենք ապրում: Խնդրում եմ օգնել մեզ ով ինչով կարող է»:

«Մենք չունենք ոչ վարչապետ, ոչ Առողջապահության նախարար, ոչ սոցապնախարար: Մեկ տարի է գրում ենք, դեղեր ենք ուզում, որոնք օրինական կերպով հասնում են, սակայն լուծում չեն տալիս:

Մենք ամեն շաբաթ գալիս ենք այստեղ, սակայն կառավարության անդամներն այծի նման խաբում փախնում են: Մենք գնալու ենք դեսպանատներ, որպեսզի մեզ կացության իրավունք տան, քանի որ մենք պետությունից տուժածներ ենք:

Ես 2019 թվականին դիմում եմ գրել, էն արտիստին (Հայկ Մարության) դիմում եմ գրել, չեն պատասխանում: ՄԻՊ Արման Թաթոյանն ուր ա, մեր իրավունքները կատոկած են, ոտնմահարված չեն: Ինչո՞ւ չեք զբաղվում մեր հարցերով: Մենք գոնե մի ձևով կարողանում ենք պահել մեզ, սակայն մեր շարքերում կան մարդիկ, ովքեր չեն կարողանում: Սրանք ո՞վ են»,-ասաց նա:

Ակնթարթներ անց ոստիկանները մոտեցան բողոքող կնոջն ու ասացին, որ պետք է դիմակ դնել: Նա ասաց, որ կարող են տուգանել իրեն, ինքը կվճարի. «Ես այդ փողը կվճարեմ, երբ իմ փողերը կտաք: Միանգամից 100 հազար գրեք: 10 հազարը քիչ ա, 100 հազար գրի»:

Ոստիկանության հարցին՝ ունի արդյո՞ք ստորագրելու ցանկություն, քաղաքացին բացասական պատասխան տվեց. «Չունեմ ցանկություն, ես կյանքիս մեջ վճարող աղջիկ չեմ»:

 

Նույն շարքից