Հասարակություն 

Հեծանիվներով շրջելու ենք Երևանի փողոցներում՝ ի պաշտպանություն Ամուլսարի

analitik.am

 

Ամուլսարի պաշտպանությանը նվիրված նախորդ հեծանվային երթն էդպես էլ չկայացավ, քանի որ ոստիկանությունը խոչընդոտեց՝ պատճառաբանելով արտակարգ դրությամբ պայմանավորված հավաքների ազատության սահմանափակմամբ։

Մեր պատասխանը հեծանվային նոր ակցիա կազմակերպելն է՝ ի պաշտպանություն Ամուլսարի և ի համերաշխություն ջերմուկցիների․ հատկապես որ, օգոստոսի 12-ից պարետի որոշմամաբ արտակարգ դրությամբ պայմանավորված հավաքների սահմանափակումը հանվեց։

Օգոստոսի 13-ին՝ ժամը 18:00-ից հեծանիվներով շրջելու ենք Երևանի փողոցներում՝ Ամուլսարի մասին մեր ուղերձը բարձրախոսներով հնչեցնելով։

Հանդիպման վայրի մասին իմանալու համար գրառում թողեք միջոցառման էջում կամ միջոցառման կազմակերպիչներին անձնական նամակ գրեք:

Ձեզ հետ բերեք հեռախոս, որն ունի Bluetooth և ականջակալի միանալու հնարավորություն։

Հարցերի դեպքում զանգեք՝ 093426654, 094740424:

 

Նույն շարքից