Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանն 8,5 րոպե հատկացրեց, որպեսզի մեզ՝ բիզնեսմեններիս, ներկայացնի, որպես հարկերից խուսափող, անգրագետ և միջազգային ստանդարտներին չհամապատասխանող մարդկանց. Վահան Քերոբյան

analitik.am

Վահան Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Վարչապետն այսօր կառավարության նիստի ժամանակ ութ և կես րոպե հատկացրեց, որպեսզի մեզ, բիզնեսմեններիս ներկայացնի, որպես հարկերից խուսափող, անգրագետ և միջազգային ստանդարտներին չհամապատասխանող մարդկանց, ովքեր կառավարությունից շատ բան են ուզում, բայց լայաղ չեն անում հարկերը վճարեն ու զինվորի հացն են գողանում։ Եվ նա դա ասեց բիզնեսմենների հետ գործընկերային հարաբերությունները խորացնելու ՌՈՄԱՆՏԻԿ վերնագրի ներքո։

Չեմ կարող չհամաձայնվել, որ մեր կառավարությունը չի գողանում և հարկեր էլ իջեցրել է, ու որ հարկերը չվճարելը գողություն է և զինվորի հաց գողանալ, բայց․

ա) միթե մենք, որպես բյուջեն լցնող և կառավարության ԳՈՐԾԱՏՈՒ հանդիսացող խավ, իրավունք չունենք քննադատել կառավարությանը տարբեր հարցերի շուրջ, այդ թվում և տնտեսական քաղաքականությանը վերաբերողներին;
բ) արդյո՞ք 2018 և 2019 թվականի բյուջեի եկամտային մասը գերակատարող խավին իրավունք ունի քննադատել բյուջեի ծախսային մասը թերակատարող թիմը;
գ) արդյո՞ք մենք, բիզնեսմեններս, անմասն ենք մեր բանակի հաղթանակներից և պարտություններից։
դ) արդյո՞ք Կառավարությունը, ու մասնավորապես ՊԵԿը, մեղավոր չէ, որ կան հարյուր հազարավոր չգրանցված աշխատողներ, որ հարյուր հազարավոր գրանցված աշխատողների իրական աշխատավարձն էապես ավելի ավել է, քան իրենց գրանցվածը, որ բազմաթիվ դիստրիբյուցիայով զբաղվող ընկերություններ չեն կարող նույնիսկ զոռով հաշիվ-ֆակտուրա դուրս գրել Երևանից դուրս գտնվող խանութների բացարձակ մեծամասնությանը և այլն և այլն։

Ստորագրեմ էսպես՝ վերջին մի հինգ տարիներին խոշոր հարկատու հանդիսացող, միջազգային աուդիտ անցնող, Սերժի ժամանակ խոսացող, այս Կառավարությանն ամենամեծ հաջողությունը ցանկացող, անգրագետ գործարար մը։

Նույն շարքից