Հասարակություն 

Բեռլինում բացվել է Հայաստանին և Արցախին նվիրված ցուցահանդես

analitik.am
Օգոստոսի 9-ին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում՝ «Wolf & Galentz» պատկերասրահում, «Եվրոպացի և հայ մասնագետների ասոցիացիա» ոչ կառավարական կազմակերպության և բեռլինաբնակ հայազգի արվեստագետ Արչի Գալենցի համատեղ կազմակերպմամբ ու Արցախի Հանրապետության ԱԳՆ աջակցությամբ տեղի է ունեցել Հայաստանին և Արցախի Հանրապետությանը նվիրած լուսանկարների և հայ արվեստագետների նկարների ցուցահանդեսի բացման արարողությունը։
Ցուցահանդեսը, որը կգործի մինչև ս. թ. օգոստոսի 30-ը, այցելուներին է ներկայացնում Հայաստանի և Արցախի Հանրապետության պատմամշակութային հարուստ ժառանգությունը, ինչպես նաև պատմում 2016 թ. Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքների մասին։
Բացման արարողությանը ներկա էին Գերմանիայում ՀՀ դեսպանության, Բեռլինի հայ համայնքի ու հոգևոր դասի ներկայացուցիչներ և արվեստագետներ։

Նույն շարքից