Կորոնավիրուս Հասարակություն 

Հնդկաստանում մեկ օրում հայտնաբերել են կորոնավիրուսի ռեկորդային թվով դեպքեր

analitik.am

 

Հնդկաստանում գրանցվել են կորոնավիրուսի ռեկորդային քանակությամբ դեպքեր։ Մեկ օրում հայտնաբերվել է շուրջ 67 հազար նոր դեպք: Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը:

Վերջին 24 ժամում մահացել է 942 մարդ: Առողջապահության նախարարության տվյալներով՝ վարակվածների ընդհանուր թիվը երկրում մոտենում է 2,4 միլիոնին:

Մահվան դեպքերի թվաքանակն վարակվածների շրջանում գերազանցել է 47 հազարը:

Վերջին երկու շաբաթվա ընթացքում վարակվածների միջին օրական աճը կազմել է մոտավորապես 50 հազար:

 

Նույն շարքից