Հասարակություն 

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիները» վերսկսում է թռիչքները Կիև-Երևան-Կիև երթուղիով

 

Օգոստոսի 12-ից վերացվել է օտարերկրացիների մուտքի արգելքը Հայաստան` 14-օրյա ինքնամեկուսացում անցնելու պայմանով (ինքնամեկուսացման ընթացքում կարելի է անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից):

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերությունը վերսկսում է թռիչքները Կիև-Երևան-Կիև երթուղիով ս․թ․օգոստոսի 17-ից:

Չվերթները նախատեսված են օգոստոսի 17-ին, 21-ին, 24-ին, 28-ին և 31-ին։

Ըստ ընկերության ներկայացուցչի, #COVID19-ի պատճառով չեղարկված թռիչքների տոմսերը կարող են փոխանակվել վերը նշված թռիչքների տոմսերով։

Այլ մանրամասնաերի համար կարող եք դիմել ավիաընկերությանը։

Ուկրաինայում Հայաստանի դեսպանություն

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից