Միջազգային Քաղաքականություն 

Լուկաշենկոն՝ 80,1 %, Տիխանովսկայան՝ 10,1 %․ Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքները

analitik.am

 

Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել է օգոստոսի 9-ին երկրում տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները, որոնց համաձայն՝ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է ձայների 80,1 տոկոս, ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան՝ 10,1 տոկոս։ Այս մասին հայտնում է Tut.by-ը:

Աննա Կանոպացկայան ստացել է 1,67 տոկոս ձայն, Անդրեյ Դմիտրիևը՝ 1,21 տոկոս, Սերգեյ Չերեչենը՝ 1,14 տոկոս:

Ընտրություններին մասնակցել է ավելի քան 5,8 միլիոն մարդ, վաղաժամկետ քվեարկությանը՝ ավելի քան 2,8 միլիոն մարդ:

 

 

Նույն շարքից