Բարի օր Հասարակություն 

Ավտովարկավորում մեկ օրում՝ առանց բանկ այցելելու

analitik.am

 

Ամերիաբանկը ՀՀ ֆինանսական շուկայում ներկայացնում է ավտովարկավորման ամբողջովին նոր տարբերակ: Այսուհետ առաջնային շուկայից ավտոմեքենա գնող հաճախորդները հնարավորություն կունենան մեկ օրվա ընթացքում ստանալ ավտովարկավորում` առանց Բանկ այցելելու և նույն օրը վերցնել ավտոմեքենան ավտոսրահից:

Այս գործարքը մեկ օրում կատարելու համար հաճախորդը պարզապես կարող է

ստանալ վարկի նախնական հաստատում առաջնային շուկայի ավտոմեքենաների ձեռքբերման ameriabank.am հարթակից և մոտենալ ավտոսրահ մեքենան ձեռք բերելու համար կամ

այցելել Ամերիաբանկի հետ համագործակցող ավտոսրահներից որևէ մեկը և տեղում լրացնելով իր նախընտրած մեքենայի վարկավորման հայտը, ստանալ դրա պատասխանն ընդամենը մի քանի րոպեում:

Վարկային հայտը ավտոսրահում ներկայացնելու դեպքում հաճախորդը վարկի տրամադրման վճար չի կատարելու:

automarket.ameriabank.am հարթակում տեղի են ունեցել մի շարք այլ բարելավումներ, մասնավորապես` բարելավվել է գլխավոր էջից ավտոմեքենաների ընտրության հնարավորությունը, ընդլայնվել են մեքենաների նկարագրությունները, ավելացվել է մի քանի մեքենա իրար հետ համեմատելու հնարավորությունը և այլն:

Ավտոմատ կերպով հաստատվող ավտովարկերը տրամադրվում են մինչև 15 մլն ՀՀ դրամ սահմանաչափով: Ավելի մեծ գումարի ավտովարկի համար դիմելու դեպքում անհրաժեշտ է վարկային հայտը ներկայացնել Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղում:

Ավտովարկավորման այս հնարավորությունն արդեն հասանելի է Ամերիաբանկի հետ համագործակցող ավելի քան 20 ավտոսրահում, որոնց ցանկը դեռևս ենթակա է ընդլայնման:

Ծառայության մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին:

«Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

 

Նույն շարքից