Հասարակություն 

«Անտարես»-ը 21 միլիոն դրամով կիրականացնի «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի գովազդային արշավը

«Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի տեսլականը հանրությանը ներկայացնելու համար ծավալվող գովազդային արշավը կիրականացնի «Անտարես» հրատարակչությունը, հայտնում է 168.am-ը։

Այս նպատակով իրականացվելիք գովազդային արշավի համար «Անտարեսը» վարչապետի աշխատակազմի հետ կնքել է 21 միլիոն 500 հազար դրամի պայմանագիր։

2020 թվականի օգոստոսի 13-ին Կառավարության նիստում գործադիրը չզեկուցվող հարցերից մեկով թույլատրել է վարչապետի աշխատակազմին փոփոխություն կատարել «Անտարես»-ի հետ դեռևս 2019 թվականի դեկտեմբերի 26-ին 21 միլիոն 500 հազար դրամ արժեքով պայմանագրում և ծառայությունների մատուցման վերջնաժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 25-ը։

յս գումարով իրականացվելու են շենքերի, շինությունների ընթացիկ նորոգման աշխատանքներ։

Ըստ նախագծի՝ ժամկետների երկարաձգումը պայմանավորված է նոր կորոնավիրուսային հիվանդության տարածմամբ։

Հիշեցնենք, որ Կառավարության դեռևս 2019 թվականի հոկտեմբերի 10-ի նիստի չզեկուցվող հարցերից մեկով էլ 48,900.0 հազար դրամ էր հատկացվել Հայաստանի վարչապետի աշխատակազմին՝ «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի տեսլականի ուղերձները հանրությանը ներկայացնելու և պատշաճ ձևով հաղորդակցվելու նպատակով ցուցապաստառների տպագրության, գովազդային ծառայությունների ձեռքբերման համար։

Մեկ անձից գնումն իրականացրել էր դարձյալ «Անտարես» հրատարակչությունը։

Հիշեցնենք, որ Երևանում, մարզերում ու Արցախում հանդիպող ցուցապաստառներին քաղաքացիների ձեռքով գրվող գաղափարը Հայաստանի 2020-2050 թթ. վերափոխման ռազմավարությունն է:

Մյուսների վրա, ըստ Կառավարության, աշխատում են կառավարությունում, ԱԺ-ում ու նախագահի աշխատակազմում:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից