Կորոնավիրուս Հասարակություն 

Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է հաստատվել

analitik.am

 

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 1 նոր դեպք է հաստատվել:

Վարակակիրը Ստեփանակերտ քաղաքի բնակիչ է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր: Առողջացել է 7 քաղաքացի:

Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 252 մարդու մոտ, որից 243-ը հաղթահարել է հիվանդությունը:

Փաստացի բուժում է ստանում 8, ընդհանուր մեկուսացված է 26 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 101 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 7 813 փորձանմուշի հետազոտություն:

Արցախի տեղեկատվական շտաբ

Նույն շարքից