Միջազգային Քաղաքականություն 

Լուկաշենկոն և Պուտինը հեռախոսով քննարկել են Բելառուսում առկա իրավիճակը

analitik.am

 

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է Բելտան՝ հղում անելով Բելառուսի նախագահի լրատվական ծառայությանը:

Նշվում է, որ նախագահները քննարկել են Բելառուսի Հանրապետությունում և դրա շուրջ առկա իրավիճակը:

Հիշեցնենք, որ երկրում օգոստոսի 9-ին տեղի ունեցած ընտրություններից հետո Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ցույցեր են ընթանում: Բելառուսի ԿԸՀ-ն երեկ հաստատել է ընտրությունների արդյունքները, սակայն ցուցարարները պահանջում են չեղյալ հայտարարել դրանք:

 

Նույն շարքից