Հասարակություն 

Երևանում նշվեց Հնդկաստանի Անկախության օրը

analitik.am

 

Երևանում հանդիսավորությամբ նշվել է Հնդկաստանի Անկախության 74-րդ ամյակը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանությունից։

ՀՀ-ում և Վրաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ն. Գ. Կ. Դ. Դեվալն օգոստոսի 15-ի առավոտյան ծածանել է ազգային դրոշն, որից հետո ընթերցել Անկախության օրվա նախօրեին հղված Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթ Կովինդի ուղերձը:

Դեսպանը ողջույնի խոսքով դիմել է բոլոր ներկաներին և շնորհավորել Հնդկաստանի Անկախության օրվա առթիվ:

Հյուրերի թվում էին նաև Հնդկաստանում ՀՀ դեսպան Ն. Գ.Արմեն Մարտիրոսյանը և Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Արթուր Օհանյանը:

Տոնի առիթով մշակութային ծրագիր ներկայացրեցին նաև տեղի հայ արտիստները՝ «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ն, Իջևանի Գալիք քոլեջի ուսանողները և ԵՊԲՀ ուսանողները: Դեսպան Կ. Դ. եվալը արտիստներին հանձնեց նվերներ:

Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Հայաստանում՝ ձեռնարկվել են նախազգուշական միջոցներ բոլոր հյուրերի սոցիալական հեռավորության և հիգիենայի կանոնների պատշաճ պահպանման համար:

 

Նույն շարքից