Հայաստան Հասարակություն Քաղաքականություն 

Կարեկցում եմ Դանիել Իոանեսյանին, որ չկարողացավ դուրս պրծնել Փաշինյանի հիվանդագին երևակայության մսաղացից․ Բաբայան

analitik.am
Մենք, իհարկե, կանխատեսել էինք, որ իշխանության ծառայամիտ արբանյակներից որևէ մեկը փորձելու է շատ արագ «կողմնորոշվել» և մեզ մեղադրել մանկամիտ բառախաղով ձևակերպված «հանցանքի» մեջ. իբր մենք ուզում ենք դիմակներ կրելու պարտադիր պայմանը վերացվի, որ վարակն ավելի շատ տարածվի:
Հենց այդ էր պատճառը, որ հայտարարությունը տարածելուց թե՛ առաջ և թե՛ հետո 3 կուսակցությունների աշխատանքային խմբի ներկայացուցիչները տարբեր հարթակներով մանրամասն բացատրում էին, որ խնդիրը դիմակ դնելու մեջ չէ։ Ավելին՝ «Հայրենիք»-ն առաջինն էր, որ դեռևս ապրիլին քաղաքացիներին դիմակներ էր բաժանում՝ խրախուսելով համավարակի դեմ պայքարի այդ միջոցը դեռ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն ու Արսեն Թորոսյանը կասկածի տակ էին դնում վիրուսի վտանգավորությունը ու դիմակների օգտակարությունը։
Մեր ասելիքը միանգամայն այլ է, ու ինքներդ էլ գիտեք՝ որքան հիմնավորված․ մեր՝ առանց այն էլ դժվար պայմաններում ապրող հայրենակիցները օրվա հացը հոգալու գումար չունեն, ուր մնաց թե տուգանք վճարեն։
Ցավում եմ, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է փորձերն իր ստրկամիտ համհարզների միջոցով հարցեր լուծել կամ դատարկ փամփուշտներով կրակոցներ արձակել։ Կարեկցում եմ Դանիել Իոնեսյանին, որ չկարողացավ դուրս պրծնել Փաշինյանի հիվանդագին երևակայության մսաղացից։

Նույն շարքից