Հայաստան Քաղաքականություն 

Արսեն Ջուլֆալակյանի քայլը համարում եմ սխալ․ Տիգրան Ուլիխանյան

analitik.am

Այսօրվա խմբակցության նիստն այլ օրակարգ ուներ, այս նիստը վաղուց է կազմակերպված եղել և նվիրված է եղել նոր սկսվող ԱԺ նիստերին։ Այս մասին հայտարարեց «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ։

Ինչ վերաբերում է Ջուլֆալակյանի մանդատը վայր դնելուն, ապա Ուլիխանյանը նշեց, որ փաստը երեկ է տեղի ունեցել, անդրադարձել են տարբեր պատգամավորներ զուտ այն մասով, թե ով ինչ ասելիք ունի։ Ուլիխանյանը նշեց, որ ինքը կարծիք չի հայտնել այդ մասին։ Ջուլֆալակյանի քայլը Ուլիխանյանը որակեց սխալ, քանի որ անակնկալի են եկել խմբակցությունում։

Նույն շարքից