Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Ուսուցիչները, որոնք այսօր թեստավորվել են, պարտադիր չէ, որ հաջորդ օրը չեն կարող վարակվել. Արայիկ Հարությունյան

analitik.am

 

Թեստավորվում են ոչ միայն ուսուցիչները, այլ նաև դպրոցների աշխատակիցները: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նախարարը նշեց, որ ուսուցիչների թեստավորումը կանխարգելիչ նպատակ ունի. «Այդ օղակը մեզ համար շատ կարևոր է, ընդհանուր կրթական գործընթացի շարունակականությունը շատ կարևոր է, դրա համար առաջին հերթին նրանք են թեստավորվում»:

Հարությունյանի խոսքերով, կանխարգելիչ միջոցառում ասելով նկատի ունի այն, որ թեստավորմամբ ուզում են կտրել շղթաները. «Նույն ուսուցիչները, որոնք այսօր թեստավորվել են, պարչտադիր չէ, որ հաջորդ օրը չեն կարող վարակվել: Բայց կանխարգելման այս գործընթացում մենք նվազագույնի ենք հասցնում դպրոցներ վարակի ներթափանցումը»:

Նույն շարքից