Գլխավոր Հասարակություն Տեսանյութեր 

Պահանջելու ենք կառավարության հրաժարականը. ակցիայի մասնակիցները ժամանակ տվեցին. լարված իրավիճակ

analitik.am

 

Արարատի մարզի քաղաքացիները շարունակում են բողոքի ակցիա անել՝ բողոքելով խաղողի ցածր գների դեմ: Քիչ առաջ քաղաքացիներից մեկը, ով գնացել էր խաղողի մթերման գործարան, եկավ ու հայտնեց, որ իրենց պահանջները հրաժարվում են կատարել:

Դրանից հետո ակցիայի մասնակիցները որոշեցին կրկին փակել ճանապարհը. «Մենք մինչև վաղը ժամը 12-ը ժամանակ ենք տալիս, եթե հարցը չլուծեցին, մենք մեր պահանջների մեջ քաղաքական պահանջ կավելացնենք՝ կպահանջենք կառավարության հրաժարականը, որովհետև իրենց սուտ խոսելով մեզ կանգնեցրեցին փաստի առաջ»:

Ապա քաղաքացիները փորձեցին փակել ճանապարհը, գործին միջամտեցին ոստիկանները սկսվեց հրմշտոց: Այս պահին ճանապարհի երթևեկելի մասը բաց է:

Ավելի ուշ Ոստիկանության Արտաշատի բաժնի պետն ասաց, որ մինչև սեպտեմբերի 20-ը հարցը կլուծվի:

Ակցիայի մասնակիցների հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ սեպտեմբերի 20-ից հետ մթերում կլինի: Գյուղացիները հեռացան:

Նույն շարքից