Կորոնավիրուս Հասարակություն 

«Ռոսպոտրեբնադզորը» հերքել է սննդի և ջրի մեջ կորոնավիրուսային վարակ գտնելու մասին տեղեկությունը

analitik.am

ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայությունը (РОСПОТРЕБНАДЗОР) հայտնել է, որ կորոնավիրուսային վարակ հայտնաբերվել է միայն շրջակա միջավայրի մակերևույթներից վերցված նմուշներում:

Ծառայությունը հորդորում է ԶԼՄ-ներին ուշադրություն դարձնել այն փաստին, որ մի շարք լրագրող սխալ են մեկնաբանել ծառայության ղեկավար Աննա Պոպովայի շնորհանդեսում ներկայացված տվյալները:

Անցկացվել է ջրի և սննդամթերքի ավելի քան 15.000 հետազոտություն՝ հայտնաբերելու նոր կորոնավիրուսային վարակը. կորոնավիրուսի հաստատված դեպքեր չեն գրանցվել:

Սակայն տարբեր կազմակերպություններում շրջակա միջավայրի մակերևույթներից վերցված 46 նմուշի կորոնավիրուսային հետազոտության արդյունքները դրական են եղել, ինչը հետազոտված նմուշների ընդհանուր քանակի 0.3 %-ն է:

Նույն շարքից