Առողջապահություն Կորոնավիրուս 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակը դուրս է գալիս վերահսկողությունից

analitik.am

Կորոնավիրուսի բռնկումն աշխարհում դուրս է գալիս վերահսկողությունից, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը: Նա նշել է, որ ներկայիս ճգնաժամը նման չէ մյուսներին: Շուտով COVID-19-ի պատճառով մահացածների թիվը կգերազանցի մեկ միլիոնը:

Պատվաստանյութը չի վերացնի համավարակի սպառնալիքը: «Ժամանակակից աշխարհում վիրուսը գլոբալ անվտանգության թիվ մեկ սպառնալիքն է»,- շեշտել է գլխավոր քարտուղարը: Անհրաժեշտ է ընդլայնել կորոնավիրուսի դեմ պայքարի արդեն գոյություն ունեցող գործիքների կիրառումը: Կորոնավիրուսը սահմաններ չի ճանաչում, ուստի պատվաստանյութը հանրային բարիք է, բայց ոչ համադարման:

Նույն շարքից