Կորոնավիրուս Հասարակություն 

7 օր ջերմելուց հետո միայն բժիշկները որոշեցին թեստավորել ծնողներիս. Քաղաքացին ահազանգում է

analitik.am

Ես մինչև վերջ գնալու եմ, որ հասկանամ այս «անտեր» համակարգի ետևում ով է կանգնած ու ով է ղեկավարում այդ ոլորտը: Analitik.am-ի հետ զրույցում ասաց Երևան քաղաքի բնակիչ 30-ամյա Արշալույսը` խոսելով առոջղապահական ոլորտի մասին:

Մեր զրուցակիցը նշեց, որ այս պահին իր հայրն ու մայրը գտնվում են հիվանդանոցում. «7 օր ջերմելուց հետո միայն բժիշկները որոշեցին թեստավորել նրանց: Թողեցին այնքան այդպես ջերմության մեջ մնան, մինչև վիճակն ավելի բարդացավ: Ես չեմ հասկանում ինչո՞վ են մտածում իշխանություն կոչվածները: Մեկը մեկի բերանի մեջ թքած է, որևէ մեկը չի նկատո՞ւմ սրանց աշխատելաոճը: Թողնես ամբողջ օրը կասեն գործ ենք անում: Այդ ի՞նչ գործ եք անում, որ ոչ մեկս չենք տեսնում, կամ սե՞նց եք աշխատում: Մարդիկ վատանում տան մեջ ընգնում են, հետո հասկանում են վիճակի լրջությունը: Տանը բնակվում ենք 6 հոգով, ու մամաս, պապաս այս պահին հիվանդանոցում են»:

Արշալույսի խոսքերով, առողջապահության նախարարությունից իրենց որևէ մեկը չի հորդորել, որ ինքնամեկուսանան կամ տանից դուրս չգան. «Ես և 3 քույրերս կարող ենք վարակակիր լինել, բայց մեզ ոչ ոք չի ասել տանից դուրս չգանք: Ես հիմա աշխատանքի եմ գնալու ու իրենց անպատասխանատու աշխատելաոճի պատճառով պատկերացնո՞ւմ եք քանի քանիսին եմ վարակելու: Այս ինչ անտերություն է մեր երկրում: Ժամանակին իրենց ճղում էին, որ ցույց տային, թե գործ են անում, բայց հիմա մարդկանց կյանքերը իրենց համար միևնույն է: Ես շատ խիստ կասկածում եմ, որ այս մի քանի ամիսների ընթացքում իրենք ինչ-որ բան են արել»:

Դա ոչ թե Առողջապահության նախարարություն է, այլ պարապների նախարարություն, նշեց մեր զրոցակիցը և հավելեց, որ չի պատրաստվում մնալ տանը և հետևել կանոններին. «Չեմ պատրաստվում պահպանել դրանց կողմից սահմանած կանոններն ու օրենքները, որովհետև իրենք էլ դա չեն անում: Երբ իրենք լուրջ վերաբերվեն խնդրին, այդ դեպքում ես էլ լուրջ կվերաբերվեմ իրենց ու իրենց կողմից սահմանած նորմերին: Ասեմ ավելին՝ այն թվերը, որոնք իրենք ներկայացնում են, ամբողջն իրենց վատ աշխատանքի հետևանքով է: Նրանք չեն աշխատում ու չեն էլ աշխատել: Իրենք միայն իրենց պարգևավճարների տերն են և այլ բան իրենց չի հետաքրքրում»:

Օֆելի Իսրայելյան

 

Նույն շարքից