Հասարակություն 

Duty Free-ի հիմնադիրը իր ամբողջ կարողությունը նվիրաբերել է բարեգործությանը

analitik.am

Duty Free-ի հիմնադիր Չաք Ֆինին իր բազմամիլիարդանոց կարողությունը նվիրաբերել է բարեգործությանը՝ գրում է Forbes հանդեսը:

Ֆինիի խոսքով՝ նա կնոջ և իր համար թողել է 2 միլիոն դոլար՝ ապահովված կյանք վարելու համար: Իսկ կարողության մնացած մասը ծախսել է բարեգործության վրա: 40 տարվա ընթացքում գործարարը տարբեր բարեգործական հիմնադրամներին է փոխանցել 8 մլրդ դոլար:

«Մենք շատ բան ենք սովորել: Հետ նայելով՝ հասկանում եմ, որ որոշ բաներ կարելի էր այլ ձևով անել, սակայն ես գոհ եմ: Ուրախ եմ, որ կյանքիս օրոք կարողացել եմ այդ նպատակին հասնել»,- հայտնել է բարերարը:

Forbes-ը նշում է, որ նա ապրում է Սան Ֆրանցիսկոյի իր համեստ բնակարանում, որն ուսանողական հանրակացարանի սենյակ է հիշեցնում:

Նույն շարքից