Քաղաքականություն 

Կոպեկ առ կոպեկ վերադարձնելու ես. Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Արմեն Աշոտյանն իր էջում գրում է. «Թե ինչ ղալաթներ է արել Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր դաշտում, ինչն է ճիշտ արել, ինչը սխալ՝ իր, իր թիմի և այդ ժամանակահատվածի այլ ընդդիմադիր գործիչների խնդիրն է:

Այն, որ նա այլևս ու դեռևս երկրի վարչապետն է, իր կառավարման ու աղաղակող սխալների բեռն ու վճարվելիք գինը արդեն մեր, հայ հասարակության, խնդիրն է:

Ասածս ինչ է. քո և քո թիմի հաշվին ինչ ղալաթ ուզում ես արա, որտեղ ուզում ես «ձեր գեղեցիկ գլուխները» խփեք:

Սակայն մտքովդ չանցնի, որ պետութունն ու ժողովուրդը վճարելու են քո ճակատագրական սխալների գինը: Կոպեկ առ կոպեկ վերադարձնելու ես»:

 

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից