Հայաստան Քաղաքականություն 

Զարեհ Սինանյանը հանդիպել է ԱՄՆ-ի և Կանադայի հայ լրագրողների հետ

analitik.am

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը առցանց հանդիպում է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Կանադայում գործող հայկական լրատվամիջոցների երկու տասնյակ ներկայացուցիչների և լրագրողների հետ։

Մասնակիցների հարցերի շրջանակը լայն է եղել՝ լիբանանահայության խնդիրներից մինչև ներդրումներ, հայրենադարձություն և ներհայաստանյան զարգացումներ։

Հանդիպման ավարտին մասնակիցները և գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նման ձևաչափով քննարկումներիը պարբերաբար անցկացնելու հույս են հայտնել՝ նպատակ ունենալով ամրապնդել նաև Հայաստանի և սփյուռքի միջև լրատվական հաղորդակցությունը։

Նույն շարքից