Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ իրեն չի տեսնում որպես Բելառուսի ապագա առաջնորդ:
«Ես չեմ խնդրում ինձ որպես Բելառուսի ապագա նախագահ դիտարկել, քանի որ ես ինձ այդպես չեմ դիրքավորում»,- ասել է նա RBC-ին տված հարցազրույցում:
Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ իր նախընտրական ծրագիրը բաղկացած էր երեք կետից, որոնցից հիմնականը կրկնակի, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումն էր, որի ժամանակ էլ կընտրվի պետության ղեկավարը: