Գլխավոր Հասարակություն 

Արայիկ Հարությունյանը լուսանկար հրապարակեց Կամո Աղաջանյանի դստեր հարսանիքից, որին մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը

analitik.am

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում՝ կից գրելով․

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Ազգային ազատագրական պայքարում, մեր բանակի, ուժային այլ կառույցների կայացման գործում մեծ ավանդ ունեցող ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, իմ լավ ընկեր Կամո Աղաջանյանն այսօր հյուրընկալել էր մեզ՝ դստեր Արմինեի և Գոռի պսակադրության առիթով:

Կարծում եմ՝ ծնողի համար չկա ավելի մեծ երջանկություն, քան իր իսկ մասնակցությամբ ազատագրված հայրենի հողում զավակին ամուսնացնելը:

Ահա պայքարելու, հաղթելու և Ազատ Հայրենիքում ապրելու իմաստը…

Շնորհավո ՛ր...»:

Նույն շարքից