Հասարակություն 

Ինչու են ոստիկանները մարդկանց բերման ենթարկելուց առաջ նրանց պառկեցնում ասֆալտին, նստում նրանց վրա. Ոստիկանապետը Եռաբլուրում է

analitik.am

 

ՀՀ Ոստիկանապետ Վահե Ղազարյանը, ով Եռաբլուրում է, լրագրողների հետ զրույցում հրաժարվեց պատասխանել վերջին շրջանում քաղաքացիների նկատմամբ ոստիկանական գործողությունների մասին հարցին՝ նշելով, թե այսօր այդ օրը չէ:

«Շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում եմ հզոր երկիր»,-ասաց նա:

Հարցին՝ կա արդյո՞ք ցուցում, որ մարդկանց բերման ենթարկելուց առաջ նրանց պետք է պառկեցնել ասֆալտին, նստել նրանց վրա, հետո ձեռնաշղթաներ հագցնել. «Այսօր այդ օրը չէ: Հետո»,-ասաց նա՝ խուսափելով պատասխաններից:

 

 

Նույն շարքից