Տեսանյութեր Քաղաքականություն 

Թող բոլորը մոռանան, որ Երկրապահի անունը կփոխվի, քանի որ դա ստեղծել է Վազգեն Սարգսյանը, դա անջնջելի է. Սասուն Միքայելյան

analitik.am

 

Ինչ կլինի ԵԿՄ-ի հետ, եթե աշխարհազոր ստեղծվի, արդյո՞ք դրա անհրաժեշտությունը կա, արդյո՞ք ԵԿՄ-ն կմղվի երկրորդ պլան, եթե աշխարհազոր ստեղծվի:

ԵԿՄ ղեկավար, ԱԺ պատագամավոր Սասուն Միքայելյանի խոսքերով, պատերազմում երկրորդ ու երրորդ պլան չկա. «Կա պատերազմ, որին պետք է պատրաստ լինենք առաջին գծից մինչև պահեստազոր ու թիկունք: Պատերազմն ընդհանուր է հաղթվում, ընդհանուր են պատերազմում»:

«Աշխարհազորը երկրապահի հետ կապ էլ չունի, եթե ուզում եք իմանալ: Աշխարհազորը պետք է լուրջ կառույց լինի: Երկրապահն աշխարհազորի հիման վրա է ստեղծվել՝ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ: Նա կարողացավ տարբեր կուսակցությունների բոլոր ջոկատները հավաքել մեկ գաղափարի տակ, որ մենք պետք է հաղթենք: Նրանց հաջողվեց անել մի բան, ինչը չհաջողվեց առաջին հանրապետության ժամանակ: Աշխարհազորը երբեք երկրապահին չի խանգարի, նույնն էլ Երկարապահը չի խանգարի աշխարհազորին:

Ես կողմ եմ աշխարհազորի ձևավորմանը, բայց՝ մեծ քանակությամբ: Իսկ Երկրապահը կա, որն առաջին իսկ հրահանգի դեպքում 8-10 հազար մարդով դուրս կգա: Սա պատրաստի կառույց է: Թող բոլորը մոռանան, որ Երկրապահի անունը կփոխվի, քանի որ դա ստեղծել է Վազգեն Սարգսյանը, դա անջնջելի է»,-ասաց նա:

Նույն շարքից