Հասարակություն 

ԱՄԷ բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր շնորհավորել են Հայաստանի Անկախության տոնը

analitik.am

ԱՄԷ բարձրաստիճան պաշտոնյաները` ԱՄԷ նախագահ Խալիֆա Բին Զայեդ ալ Նահյանը, ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ Մուհամմադ Բին Ռաշիդ ալ Մաքթումը և Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գերագույն փոխհրամանատար Մուհամմադ Բին Զայեդ ալ Նահյանը, ՀՀ անկախության 29-րդ տարեդարձի առիթով շնորհավորական ուղերձներ են հղել նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունից:

ԱՄԷ բարձրաստիճան պաշտոնյաները ՀՀ նախագահին և վարչապետին մաղթել են քաջառողջություն և երջանկություն, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարգավաճում։

 

Նույն շարքից