Կորոնավիրուս Հասարակություն 

ԱՀԿ-ն շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի համար

analitik.am

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին կորոնավիրուսի դեմ «Спутник V» պատվաստանյութի համար: Այս մասին հայտարարել է կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն, մեջբերում է ՏԱՍՍ-ը:

Միջազգային կազմակերպության ներկայացուցիչն իր երախտագիտությունն է հայտնել Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյին պատվաստանյութը մշակելու փուլ առ փուլ քայլերի համար և հավելել, որ այն անվտանգ և արդյունավետ է․ «Պատվաստանյութի ստեղծումը Ռուսաստանի հիմնական պատասխանն է կորոնավիրուսի բռնկմանը, այդ իսկ պատճառով համերաշխությունն այդքան կարևոր է: ԱՀԿ-ի իմ գործընկերները և ես Ժնևում կքննարկենք, թե որոնք կլինեն հետագա քայլերն այս ոլորտում»,-ասել է Կլյուգեն:

Նա շեշտել է, որ Մոսկվան օգնել է իրեն անձամբ աջակցություն ցուցաբերել Կենտրոնական Ասիայի երկրներին: Բացի այդ, Ռուսաստանի կառավարությունը մեծ ուշադրություն է դարձրել բուժաշխատողներին և ռիսկի խմբում գտնվող բնակչությանն աջակցություն ցուցաբերելուն:

 

Նույն շարքից