Հասարակություն 

Սևակ Մարկոսյանը՝ «Մեր ժամանակների հերոսը» -ի գլխավոր մրցանակակիր

analitik.am

Այս տարի «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակիրը Սևակ Մարկոսյանն է:

Արդեն տեղեկացրել էինք, որ Զվարթնոցի մայր տաճարի հարևանությամբ ընթանում է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը: Ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր:

Նախ հանձնվել են երկու՝ հատուկ մրցանակները, ապա պարգևներ են ստացել 13 մրցանակակիրները, որոնք ընտրվել են մի քանի տասնյակ թեկնածուներից:

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս գլխավոր մրցանակը հանձնել է ՀՀ վարչապետը:

«Մեր գլխավոր մրցանակակիրը զարմանալի հետևողականություն է ցուցաբերել ինքն իր կյանքը փոխելու հարցում: Իր կյանքը փոխելու անհրաժեշտություն չի ունեցել, ունեցել է աշխատանք, բայց ի վերջո որոշել է գնալ ոչ թե պաշտոնյայի կարիերայի հետևից, այլ ստեղծագործական երջանկության, գնացել և որոշել է ստեղծել խաղալիքներ երեխաների համար, որ նրանց կսովորեցնի ստեղծել, կառուցել, արարել», – ասել է վարչապետը՝ հավելելով, որ այս տարի «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակիրը Սևակ Մարկոսյանն է:

Սևակ Մարկոսյանն իր ելույթում ասել է.

«Խաղալիքը կառուցվել էր, որ Հայաստանից դուրս գտնվող երեխաներին հիշեցնի Հայաստանի մասին: Մենք խաղալիքի հետ տալիս ենք վկայական»,- ասել է Մարկոսյանը՝ հավելելով, որ վկայականի մեջ գրված է «տան»` հայրենիքի չափը, բայց ոչ թե 29 հազար քմ, այլ 42 հազար քմ:

Նույն շարքից