Հասարակություն 

Հայաստանի անկախության 29-ամյակի hրավառության կազմակերպման համար վճարվել է 11 միլիոն դրամ. Tert.am

analitik.am

 

Հայաստանի անկախության 29-ամյակի միջոցառումների իրականացման համար պետբյուջեից հատկացվել է 133 միլիոն դրամ:

Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Tender monitoring֊ից։

Հրավառության կազմակերպման համար վարչապետի աշխատակազմը «Հոլիդեյ դիզայն» ընկերությանը վճարել է 10 մլն 800 հզր դրամ, «Սթեյջ Սթայ»ընկերությանը մշակութային միջոցառումների կազմակերպման ու սպասարկման համար վճարել է 19 մլն 530 հզր դրամ։

Անհատ ձեռներեց Արթուր Մանուկյանին կրկին միջոցառման սպասարկման համար բյուջեից վճարվել է 43 մլն 422 մլն դրամ, «Թի էն Սաունֆ» ՍՊԸ֊ին վճարվել է 59 մլն 64 դրամ։ Այսպիսով`Անկախության օրվա միջոցառումների անցկացման համար բյուջեից վճարվել է 132 մլն 816 հզր դրամ։

 

Նույն շարքից