Հասարակություն 

Որ մոդելի հեռախոսից է օգտվում Մարկ Ցուկերբերգը

analitik.am

 

«Facebook» սոցիալական ցանցի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգն անվանել է իր սիրած սմարթֆոն արտադրողին: Բլոգեր Մարկուս Բրաունլիին տված հարցազրույցում գործարարն ասել է, որ նախընտրում է Samsung-ի գաջեթները։

Բլոգերը հարցրել է, թե ինչ սմարթֆոն է օգտագործում Ցուկերբերգը հիմա, ինչին ի պատասխան «Facebook»-ի հիմնադիրը պատասխանել է․ «Վերջին տարիներին օգտագործում եմ «Samsung»: Ես նրանց մեծ երկրպագուն եմ»,-ասել է նա։

Նրա խոսքերով, հարավկորեական արտադրողը պատրաստում է որակյալ սարքեր: Նա նաև կարևոր առավելություն է անվանել այն, որ սարքերը գործում են Google-ի Android օպերացիոն համակարգով: Միլիարդատերը, սակայն, չի նշել Samsung-ի այն կոնկրետ մոդելը, որով այժմ աշխատում է:

«Մեր օգտատերերի մեծ մասն օգտագործում է Android, ուստի կարծում եմ, որ ճիշտ է, որպեսզի ես և «Facebook»-ի աշխատակիցներն աշխատեն տարբեր սմարթֆոնների հետ այս օպերացիոն համակարգում, քան օգտագործել միայն iPhone»,-ավելացրել է Ցուկերբերգը:

 

Նույն շարքից