Գլխավոր Քաղաքականություն 

«Իմ քայլից» ովքեր կարող են մանդատները վայր դնել. Իմքայլական պատգամավորը՝ թեմայի մասին

analitik.am

 

Մեր խմբակցությունում, բացի ընթացիկ աշխատանքային պրոցեսից, այլ բան չի կատարվում: Եթե կլինեն պատգամավորներ, ովքեր նման քայլի անհրաժեշտություն կտեսնեն, իրենք կմեկնաբանեն: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց իմքայլական պատգամավոր Սուրեն Գրիգորյանը՝ խոսելով խմբակցության մի շարք պատգամավորների հեռանալու վերաբերյալ լուրերի մասին:

«Քանի դեռ նման հայտարարություն չի եղել, թույլ տվեք զերծ մնալ մեկնաբանություններից»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ մամուլը վաղուց է նման տեղեկություններ տարածում, եթե ամեն ինչ ճիշտ լիներ «Իմ քայլի» ցանկը սպառված կլիներ:

Ճեպազրույցի մյուս բանախոս Լիլիթ Ստեփանյանն իր հերթին հիշեցրեց, որ շրջանառվում է նաև իր անունը, իբր ինքը ևս մանդատը վայր է դնելու:

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ «Իմ քայլից» մանդատները վայր են դնելու: Խոսքը վերաբերում է Գայանե Աբրահամյանին, Հովհաննես Հովհաննիսյանին, Գոռ Գևորգյանին, Լուսինե Բադալյանին, Համազասպ Դանիելյանին:

 

 

Նույն շարքից