Տեսանյութեր Քաղաքականություն 

«Իմ քայլից» մանդատները վայր դնող պատգամավորներ կա՞ն. Լիլիթ Մակունցը՝ թեմայի մասին

analitik.am

 

Մենք բռնապետական համակարգում չենք, ես որևէ կերպ որևէ պատգամավորի փոխարեն իր մանդատի հետ կապված չեմ կարող որոշում կայացնել, կարծիք հայտնել: Ամեն պատգամավոր ինքն է որոշում կայացնում ու հիմնավորումներ ներկայացնում: Հետևաբար ես անտեղի ու անհարկի եմ համարում այդ հարցերը: Իսկ ասեկոսեների մասով, որոնք լսել եք ու մի մասի մասով հերքում ստացել, պետք է լսենք հենց այդ պատգամավորների մեկնաբանությունները: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով հարցին՝ բացառում է արդյո՞ք, որ «Իմ քայլից» որոշ պատգամավորներ մանդատները վայր կդնեն:

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ «Իմ քայլից» մանդատները վայր են դնելու: Խոսքը վերաբերում է Գայանե Աբրահամյանին, Հովհաննես Հովհաննիսյանին, Գոռ Գևորգյանին, Լուսինե Բադալյանին, Համազասպ Դանիելյանին:

 

Նույն շարքից