Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանն իր էությամբ հզոր մարդ չէ, քանի որ իր կյանքի ընթացքում երբևէ չի ունեցել ասպետական շրջան, բանակում չի ծառայել․ Միհրդատ Մադաթյան

analitik.am

 

2018 թվականից մինչ օրս հասարակությունը բաժանված է սևերի և սպիտակների: Քաղաքական աշխարհայացքների և ատելության քարոզի հետևանքով հասարակության տարբեր շերտեր անընդհատ բախումներ են ունենում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ագրեսիվ պահվածքի, անընդունելի բառապաշարի, հասարակության շերտավորման և մի շարք այլ խնդիրների մասին Analitik.am-ը զրուցել է «Մադաթյան» հոգեբանական կենտրոնի ղեկավար Միհրդատ Մադաթյանի հետ, ում խոսքերով, հեղաշրջումը եղավ հենց այդ ագրեսիվ ֆոնի վրա:

«Այդ ֆոնն արդեն 2 տարի է պահպանվում է։ Այդ ագրեսիան երկրի ղեկավարից փոխանցվել է ամբողջ ազգին: Մենք միմյանց հետ թշնամացել ենք, շատ ագրեսիվ արտահայտումներ ունենք նաև համացանցում:

Երկրի ղեկավար ասվածը, վարչապետի պաշտոնակատարը մինչև հիմա դեռ հեղաշրջում է անում, հույս ունենալով, որ իր ռեյտինգը պահելու է։ Նրան թվում է, թե այդ մերժման պրոցեսները և ագրեսիվ մոտեցումները բավականին մեծ ռեյտինգ են ապահովում, սակայն այդ մեղադրական իրավիճակները սովորաբար հոգնացնում է ժողովրդին»։

Մադաթյանի խոսքերով, Փաշինյանը չի նկատում, որ հասարակությունն արդեն հոգնել է դրանից, որովհետև այդ ագրեսիվ խոսքերից ոչ մեկն էլ իրականություն չի դառնում․ «Դրանք միայն խոսքեր են, որոնք ուղղակի հնչում են:

Նա իր էությամբ հզոր մարդ չէ, քանի որ իր կյանքի ընթացքում երբևէ ասպետական շրջանը չի ունեցել, բանակում չի ծառայել, և այդ տարիներին շատ ավելի վախկոտ վարքագիծ է ունեցել։ Հենց այդ տղամարդկության և հզորության պակասի պատճառով էլ ամեն անգամ վերբալ ինչ-որ հատկանիշ է ցույց տալիս, որն իր էությանը բնորոշ չէ։ Չի կարելի ասել, որ նա կտրուկ հարց լուծող կամ կտրուկ որոշումներ ընդունող է: Ավելի շատ խուսափողական մեխանիզմների երկրպագու է»:

Նրա խոսքերով, վարչապետի լսարանը հիմնականում ինտելեկտի ավելի ցածր շեմ ունեցող ժողովրդի մասնիկն էր, որոնց մոտ հեղաշրջումը շատ տրիդրյալ իմաստներ ուներ՝ վերցնել հարուստներից և բաժանել աղքատների․ «Այդ գաղափարը դեռևս այն ժամանակ Լենինն է տվել ժողովրդի շերտի համար: Ինչպես մնացած հեղաշրջումների ժամանակ, այնպես էլ այս դեպքում այդ գաղափարն աշխատել է և ինտելեկտուալ շեմի համար այդ լեզուն հասկանալի է եղել»:

Ինչ վերաբերում է վարչապետի բառապաշարին և արտահայտած մտքերին, հոգեբանն ասաց, որ դա նորմալ է, քանի որ 30 տարի շարունակ տապալել ենք մեր կրթությունը և ընդհանուր կրթական ցենզը հասցրել շատ ցածր մակարդակի. «Վստահորեն կարող եմ ասել, որ այն բառապաշարը, որն օգտագործում է Նիկոլ Փաշինյանը, միգուցե ժողովրդի մեծամասնության համար հաճելի է»։

Զրույցի ընթացքում անդրադարձանք նաև նախկին իշխանություններին: Անհերքելի է, որ բոլոր ժամանակահատվածներում իշխանական թևի ներկայացուցիչների և ընդդիմության միջև եղել են կոնֆլիկտներ, սակայն անձնական վիրավորանքն ու ատելության խոսքն այսքան ակնհայտ չի եղել:

Սա փաստեց նաև մեր զրուցակիցը, հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը նաև իր թիմում լիդերությունը պահելու խնդիր ունի. «Իր թիմում լիդերությունը պահելու համար մարդ պետք է ունենա որոշակի ինտելեկտուալ և որակային հատկանիշներ, որով կկարողանա մտնել թիմ և վերցնել լիդերի դերը:

Նիկոլ Փաշինյանն իր թիմը ձևավորեց շատ ավելի ցածր շերտի անձանցով․ թիմում չկան բարձր ինտելեկտով ինդվիդումներ: Երբ ունենում ենք ցածր ինտելեկտով և ցածր որակային հատկանիշներով մասսա, սրանք սկսում են կրկնօրինակել իրենց լիդերին և բնականաբար, ունենում ենք նույն շերտը, որը գալիս է Ազգային ժողով, Կառավարություն և այլն:

Ազգային ժողովում ունենք ինչ-որ չստացված դերասան, միջին կլասի հաղորդավար, մինչև այսօր անհայտ նկարիչ։ Որակով մարդ մենք այնտեղ չունենք: Որակով քիչ թե շատ ԲՀԿ-ի պատգամավորներն են, ովքեր այս կոմունիկացիայի ոճի հետ չեն կարող մրցել, որովհետև չունեն այդ շրիշակայի մակարդակը: Իսկ այսօրվա իշխանական վերնախավում ունենք փողոցային շփում և հարաբերություններ: Նույն հարաբերություններն ունենք նաև ժողովրդի համար, «ձիուց ընկնես լայքերիդ քանակը կշատանա» և այս կարգի հումորներով իշխանություն»:

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված իշխանական թևի կողմից հասարակության պառակտումը, մեր զրուցակիցն ասաց, որ իշխանության աթոռին մնալու համար պետք էր հասարակությանը բաժանելու ցենզ մոգոնել. «Հնուց հայտնի ասույթ կա՝ բաժանիր, որ տիրես: Դա նոր բան չէ: Ցենզն ի սկզբանե տրվեց այսպես՝ լավ ապրող ու վատ ապրող, որի անունը դրվեց սև ու սպիտակ: Միջինից մի քիչ լավ ապրողները դարձան սևեր, իսկ վատ ապրողներին դարձրեցին սպիտակներ:

Քանի որ բնության և հասարակության մեջ այս կիսումը տեղի է ունենում ելնելով ինտելեկտուալ մակարդակի պակասից, բնականաբար, այդ շերտավորումը դարձավ ինտելեկտուալների և ոչ ինտելեկտուալների:

Օրինակ համացանցում մենք տեսնում ենք ոչ ինտելեկտուալ շերտի ագրեսիվ արտահայտումներ: Տեսնում ենք տատիկների, ովքեր իրենց թոռնիկների հետ նկարներ են դնում և հայհոյանքներ գրում մեկնաբանություններում:

Այդ շերտավորումը տեղի ունեցավ, որպեսզի Նիկոլ Փանիշյանը կարողանա իշխել։ Հենց հասունանում է մի պահ, երբ իր աթոռը մի փոքր սկսում է երերալ, նա այդ շերտավորման մեջ մի հատ էլ է սեպ խրում ու դրանով փորձում պահել իր իշխանությունը:

Այդ ամենից հետո տեղի է ունենում հարազատների միջև կոնֆլիկտներ, խնամի-բարեկամ, ովքեր տարբեր հայացքներ ունեն և տարբեր շերտերի են պատկանում: Նախկինում նման բան չենք ունեցել: Սոցիալական շերտավորում միշտ է եղել, բայց իրար նկատմամբ թշնամություն տեղի չի ունեցել: Միջնակարգ կրթություն ունեցող մարդն ադեկվադ է վերաբերվել բարձրագույն կրթություն ունեցողին և նույնն էլ հակառակը:

Հիմա, մենք ունենք վարչապետ, ով ունի միջնակարգ կրթություն»:

Խոսելով այն մասին, որ ագրեսիվ դրսևորումների, սևերի ու սպիտակների, նախկինների և ներկաների շուրջ ձևավորված հասարակության կարծրատիպը կոտրելը մեկ օրվա խնդիր չէ, մեր զրուցակիցը նշեց, թե նախկին իշխանությունները պետք է հասկանային, որ կան մոտալուտ պլաններ և պետք է արագ իրականացնել․ «Դրանցից կարևորագույնները մշակույթն ու կրթություն էր, որն 90-ականներից առ այսօր բոլոր նախագահների օրոք եղել են թերի:

Մենք ունեցել ենք կրթության անտեսում, ունեցել ենք մշակույթի անտեսում: Մեր հեռուստաընկերությունները, որոնք միտված են եղել դաստիարակչական բնույթ ունենալուն, ինչ-որ ցածրաոճ սերիալներ են սկսել ցուցադրել: Մեր մշակույթի գործիչները գնացել են 2-րդ պլան և այդ ամենը լցվել է ինչ-որ գեղչկական, թուրքական երաժշտությունով ու նմանատիպ արվեստով։

Սա տասնամյակներ է տեղի ունեցել: Դպրոցին ֆինանասական հատկացումներ չեն արել և մեր ուսուցիչները շատ ցածր աշխատավարձներ են ստացել, բնականաբար ցածր որակի կրթություն էլ ապահովել են դպրոցներում:

Մենք իջեցրել ենք կրթությունը, որի շնորհիվ անկիրթ սերունդներ են մեծացել, ովքեր հայերեն գրել չգիտեն: Շատ մարդիկ չգիտեն, թե որտեղ պետք է ստորակետ դնել, բայց լրագրող են աշխատում: Ունեցել ենք սերունդներ, որոնք համացանցով իրար են բուժել, ու որևէ մեկը չի կանխել դա:

Մանագետի կարծիքով, խնդիրը մշակույթն ու կրթությունը բարձրացնելն է․ «Ազգն իր լեզվով է ազգ, իր մշակույթով և իր կրթությունով, ոչ թե Նիկոլ Փանինյանով կամ որևէ ղեկավարով»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ունենք նաև կուլտուրայի կորստի խնդիր․ «Նախկինում նման խնդիր չենք ունեցել: Հիմա հնդկական սերիալի մակարդակի վրա ենք ու քանի ապրենք այդ մակարդակի վրա՝ վարչապետները լինելու են Նիկոլ Փաշինյանները, իսկ պատգամավորներն էլ՝ Արման Բաբաջանյանները և Լուլուները:

Կրթությունն այս ամեն ինչում դեր չի խաղում:

Սա է ամենը»:

Օֆելի Իսրայելյան

 

Նույն շարքից