Հասարակություն Պատահարներ 

27-ամյա որդին 1 տարի շարունակ պարբերաբար հափշտակել է մոր փողերը

analitik.am

Սեպտեմբերի 19-ին ոստիկանության Իջևանի բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս պարզվել է, որ Մետաղագործների փողոցի 27-ամյա մի բնակիչ պարբերաբար գողություն է արել՝ հափշտակել է մորը փողերը։

Նույն օրը կասկածյալը բերման է ենթարկվել ոստիկանություն և խոստովանել, որ 2019 թվականի սեպտեմբերից այս տարվա սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում պարբերաբար գողացել է մոր փողերը՝ շուրջ 245.000 դրամ։

Հանցագործության մասին ընդունվել է հաղորդում։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Նույն շարքից