Հասարակություն Ռազմական 

Աբու Դաբիի թագաժառանգն ԱՄՆ-ին առաջարկել է Ինջիրլիքի ռազմաբազան Թուրքիայից տեղափոխել իր երկիր

analitik.am

Աբու Դաբիի թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյան ԱՄՆ-ին առաջարկել է Թուրքիայի Ադանա նահանգի Ինջիրլիքի շրջանում տեղակայված ռազմաբազան տեղափոխել ԱՄԷ: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ թագաժառանգն այդ քայլին է դիմել Թուրքիայի հետ ունեցած հակասությունների, հատկապես Լիբիայի ճգնաժամում ունեցած հակառակ դիրքավորման պատճառով:

Հաղորդվում է, որ առաջարկությունն արդեն ուղարկվել է Պենտագոն:

Նշենք, որ Ինջիրլիքի ռազմական ավիաբազան օգտագործվում է ԱՄՆ-ի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից։ Ավիաբազան գտնվում է Ադանա քաղաքից 8կմ հեռավորության վրա: Այն հանդիսանում է Եվրոպայում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի արևելյան ռազմակայանը:

Նույն շարքից