Հասարակություն 

Հռոմի պապի ընտրությունների նման երևի պետք է անել. Հրայր Թովմասյանը՝ ՍԴ նախագահի ընտրության մասին

analitik.am

 

Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստն այսօր ընդմիջվեց, կշարունակվի վաղը:

Քիչ առաջ դատարանից դուրս եկավ նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ով նշեց, որ որևէ բան չունի ասելու:

Հարցին՝ նեղացած է արդյո՞ք լրագրողներից, Թովմասյանը պատասխանեց՝ տղամարդուն բնորոշ չէ նեղանալը:

Թովմասյանը հարցերին չպատասխանեց՝ նշելով, որ որևէ բան չունի ասելու, եթե ասելիք ունենա, կխոսի:

Ինչ վերաբերում է հարցին՝ վաղը գոնե ընտրությունը կլինի՞, Թովմասյանը կատակեց՝ Հռոմի պապի ընտրությունների նման երևի պետք է անել՝ երբ վերևից սպիտակ ծուխ լինի, ուրեմն ընտրվել է:

 

Նույն շարքից