Հայաստան Քաղաքականություն 

Վարդան Ոսկանյանը նշանակվել է «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով խորհրդական

analitik.am

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդան Ոսկանյանը այսօր «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի որոշմամբ նշանակվել է հանրային կապերի հարցերով կուսակցության խորհրդական։ Այդ մասին Ոսկանյանը հայտնում է իր ֆեյսբուքյան էջում։

«Միանալով «Հայրենիք»-ի քաղաքական թիմին, այսօր նշանակվել եմ կուսակցության հանրային կապերի հարցերով խորհրդական։

Համախոհ ընկերներիս հետ միասին ջանալու եմ ուժերիս ներածին չափով նպաստել Հայրենիքի և «Հայրենիք»-ի հզորացմանը»,- գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

 

 

Նույն շարքից